Ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, Armenia Today-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա տեղեկացրել է, որ զինծառայի կյանքին վտանգ չի սպառնում՝ վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
ՊՆ խոսնակը հավելել է, որ առողջական վիճակի և զինծառայողի անձնական այլ տվյալների վերաբերյալ տեղեկություններ չեն կարող հաղորդել՝ հաշվի առնելով, որ անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի մասին օրենքները դա թույլ չեն տալիս։ ՊՆ-ից նաև չեն հստակեցրել, թե երբ է դեպքը տեղի ունեցել։
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Փամբակի ուսումնական զորամասում, որի հետևանքով, ԶԼՄ-ի տեղեկություններով, զինծառայողը կորցրել է ոտքը, մյուս ոտքի շրջանում ստացել այրվածքներ և ոսկրային կոտրվածքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







