Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 15:15
Շտապ ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ խորհրդարան անցնելու շեմի հաշվարկը վիճարկելու համար 34 րոպե առաջ

ԵՄ-ում ՀՀ-ի հետ առևտրի միջոցառումների փաթեթ են պատրաստում․ FT

ԵՄ-ում ՀՀ-ի հետ առևտրի միջոցառումների փաթեթ են պատրաստում․ FT

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը հրատապ կարգով պատրաստում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումների փաթեթ, հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելում մշակում են ինքնավար առևտրային միջոցներ, որոնք կնվազեցնեն սակագները հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտահանման համար։ Աղբյուրների վկայությամբ, սակայն, Հայաստանից արտահանվող արտադրանքի մի մասը խնդիրներ է հարուցում եվրոպացի պաշտոնյաների համար։

Խնդիրն, առաջին հերթին, վերաբերում է հայկական հիմնական արտահանման ապրանքներից մեկին՝ կոնյակին՝ հաշվի առնելով Ֆրանսիայի համար կոնյակի արտադրության կարևորությունը։

Բացի այդ, խնդիրներ են առաջանում դեպի ծով ելք չունեցող Հայաստանից շուտ փչացող ապրանքների՝ Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով փոխադրման հետ կապված։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ ուղղություններով արտահանման հնարավորությունների և ՌԴ սահմանից վերադարձած ապրանիքի սուբսիդավորման մասին։ Ավելի ուշ ՀՀ-ից 11 000 ծաղիկ էր արտահանվել Լիտվա, 5500 ծաղիկ՝ Լատվիա։ Հունիսի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ-ից 9500 ծաղիկ էր արտահանվել նաև Ուկրաինա։ Նշենք, որ հայկական խմիչքի, սննդամթերքի և ծաղիկների արտահանման գրեթե ամբողջ ծավալը՝ 84%-ից մինչև 98%, բաժին էր ընկնում ռուսական շուկային։

Երևանից հայտարարել էին, որ իրենց նպատակը Ռուսաստանից արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ։

Կարդացեք նաև

Ծաղիկները սպասում են ընտրություններին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+