ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ամերիկացի պաշտոնյաները սեպտեմբերի 28-ին միջնորդների միջոցով բանակցություններ են վարել Իրանի հետ՝ հակամարտության կարգավորման շուրջ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ իրավիճակը «բավական արագ» կկարգավորվի։
«Մենք հաղթելու ենք։ Եվ բավական արագ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ հակամարտության ավարտից հետո, իր գնահատմամբ, բենզինի գները կնվազեն։
Ավելի վաղ լրատվամիջացները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ։
Սեպտեմբերի 23-ին Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Կատարի միջնորդությամբ քննարկումների ժամանակ, ԱՄՆ-ին էր փոխանցել դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







