Սեպտեմբերի 22-ին Իրանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդի միջոցով ուղերձներ են փոխանակել. բանակցությունները տևել են մոտ երկու ժամ, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Երեկ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ինչպես նաև որպես միջնորդ երկրների մասնակցությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շարունակություն, Կատարի միջնորդությամբ տեղի ունեցավ ուղերձների փոխանակման և պարզաբանումների հերթական փուլը։ Ամերիկյան կողմին փոխանցվեցին դիվանագիտական գործընթացը վերսկսելու վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու պայմանները»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Բաղային ընդգծել է, որ Իրանի պայմանները ներառում են ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային և տնտեսական շրջափակումների վերացումը, բոլոր ճակատներում պատերազմների դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումը և Հորմուզի նեղուցով նավագնացության այն երթուղու ճանաչումը, որի շուրջ Մասկատի և Թեհրանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել էր Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի պայմանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







