Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:57

Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթող է դարձել իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին

Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթող է դարձել իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի երկրորդ փուլի հաղթող է դարձել Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նա մրցուղին հաղթահարել է 40,882 կմ/ժ միջին արագությամբ։ Մրցուղու 177 կմ լեռնային ճանապարհն անցնում էր Կիրանցից մինչև Ստեփանավան՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ։ Երկրորդ տեղում է Լեոնարդո Վեսկոն, երրորդում՝ Քևին Բիեհլը։

Հաղթանակն Իակոմոնին նվիրել է իր տատին:

«Հայաստան էի եկել մեկ մրցափուլ հաղթելու և այն տատիս՝ Տեկլային նվիրելու համար, որը, ցավոք, մահացել է այս շաբաթ՝ մեկնելուցս անմիջապես առաջ։ Երկմտում էի՝ մասնակցե՞լ Tour of Armenia-ին, թե՞ ոչ, բայց հետո որոշեցի մրցել նրա հիշատակի համար և արեցի դա»,- նշել է նա։

Վաղը նախատեսված է Մարտունի-Դիլիջանի Պարզ լիճ երթուղին:

Առաջին մրցումային օրվա հաղթող էր դարձել լեհ Միխալ Պոմորսկին։

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը: Այն կտևի 4 օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+