Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:22

Բյուրեղավանից հոսպիտալացված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱՆ

Բյուրեղավանից հոսպիտալացված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱՆ

Բյուրեղավանից Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված՝ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ ունեցող բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա, և առաջիկայում նրանց լավացումով դուրս կգրեն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ բժշկական կենտրոն այցելությունից հետո։

Ախտանշանների առաջացման պատճառը դեռևս պարզված չէ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ջրի և կենսանմուշների նմուշառում է իրականացրել, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են։ Հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն ամենաուշը սեպտեմբերի 10-ին, Armenia Today-ին հայտնել էին ՀՎԿԱԿ-ից։

Գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմինը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Մինչև հետազոտությունների արդյունքների ստացումն Ավանեսյանը բնակիչներին հորդորել է կենցաղային նպատակներով օգտագործվող ջուրը եռացնել։

Սեպտեմբերին Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էր դիմել վեց քաղաքացի, որից հետո ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և չօգտագործել այն սննդի պատրաստման համար։

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։ Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+