Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ընթացքը

Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացքը, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:

Կողմերն ընդգծել են TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին, կարևորվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը:

Հանդիպմանը ներկա էր նաև TRIPP Development LLC-ի նախագահ Կոնստանտին Սոկոլովը։

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած TRIPP-ն իրենից ենթադրում է Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների զարգացման ու բացման նախագիծ։

TRIPP նախագծի իրականացման հետագա քայլերը Փաշինյանն օգոստոսի 31-ին քննարկել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել էին նաև խաղաղության օրակարագը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները։

Երկօրյա այցով Բիշքեկում գտնվող ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+