Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

WCC-ն մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակի վերաբերյալ

WCC-ն մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակի վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ)խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և ԵՀԽ գլխավոր քարտուղար, պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլլեյը խոր մտահոգություն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

«WCC-ն, որպես եկեղեցիների համաշխարհային միություն, հաստատում է Հայ Առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և ավելի լայն քրիստոնեական ընտանիքում։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անտեղի միջամտության վերաբերյալ»,- ասել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլլեյը։

Բեդֆորդ-Շտրոմը և Փիլլեյը հույս են հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի այնպես, որ կնպաստի հայ ժողովրդի բարգավաճմանը։ Նրանք հավելել են, որ աջակցում են «Հայ եկեղեցուն և նրա ժողովրդին այս ժամանակահատվածում»։

Ավելի վաղ Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական, հասարակական ու եկեղեցական կառույցները դատապարտել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումն ու դատական գործընթացը՝ այն գնահատելով որպես Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը պետական միջամտություն և կրոնական ազատության ու սահմանադրական երաշխիքների խախտում։

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։

Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+