Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:51

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կկորցնի գինու արտահանման 70%-ը. ուսումնասիրություն

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կկորցնի գինու արտահանման 70%-ը. ուսումնասիրություն

Գինու արտահանումից Հայաստանի եկամուտների գրեթե 70%-ն ապահովում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, և դրանից դուրս գալը կարող է հարվածի տակ դնել հայկական գինու առևտուրը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։

Ըստ ուսումնասիրության՝ հայկական ընկերությունները 2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկա էին արտահանել 18,7 միլիոն դոլարի գինի։ Դրա գլխավոր գնորդը Ռուսաստանն էր՝ 12,8 միլիոն դոլարի մասնաբաժնով։

Հայաստանից գինի են ներկրել նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրներ. Բելառուսը՝ 122,2 հազար դոլարի և Ղազախստանը՝ 57,2 հազար դոլարի։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Միության երկրները գնել են 13 միլիոն դոլարի հայկական գինի, այսինքն՝ նրանց բաժին է ընկել արտահանման ամբողջ եկամուտների 69,6%-ը։

Բացի ԵԱՏՄ-ից, խոշոր գումարների գինի են ներկրել նաև ԱՄՆ-ն (1,5 միլիոն դոլար) և Կյուրասաոն (1,1 միլիոն դոլար)։ Այս երկրները, Ռուսաստանի հետ միասին, 2025 թվականին կազմել են հայկական գինիների խոշորագույն գնորդների եռյակը։

Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԵԱՏՄ-ն: Նա հայտարարել էր, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները վկայում են Միության փաստացի «կաթվածահարության» մասին:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+