Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:32

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է արտահանման ընդլայնման հարցը

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է արտահանման ընդլայնման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորության հարցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությունը և վերահաստատել երկկողմ հարաբերությունների հետևողական ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Մակրոնը 2-րդ անգամ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։ Փաշինյանն ու Մակրոնն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջում հայերենով գրառում  է կատարել՝ նշելով, որ զրուցել է Փաշինյանի հետ, վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։​

«Մենք հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը»,- նշել է նա:​​

Մակրոնը նաև վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակական առաջընթացին և Հայաստանի կողմից ընտրված՝ Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացին:

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ հայկական ծիրանը վաճառվում է Փարիզի և հարակից քաղաքների 5 խանութում։ 

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից կսահմանափակվի նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

Հունիսի 8-ին Փաշինյանը հայտարարել էր Հայաստանից գյուղմթերքը ԵՄ առանց մաքսատուրքի արտահանելու քաղաքական պայմանավորվածության մասին։ Հունիսի 28-ին հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել էր Եվրամիություն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ նոր շուկաները հայ արտադրողներին հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել արտահանումը։

Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+