Վայոց ձորի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության շտապօգնության մեքենա է շրջվել, տուժել է մեկ մարդ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ պատահարի մասին հայտնել էր Shamshyan.com կայքը։
ՊՆ-ի տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել գերատեսչության սանիտարական ավտոմեքենայի մասնակցությամբ։ Նախարարությունում նշել են, որ վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ՃՏՊ-ն տեղի էր ունեցել ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարավան գյուղից ոչ հեռու։ Կայքի տեղեկություններով՝ ՊՆ հաշվեկշռում գտնվող շտապօգնության մեքենան դեռևս չպարզված պատճառներով շրջվել էր։
Նախնական տվյալներով՝ վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկային ոստիկանության աշխատակիցները և քննչական-օպերատիվ խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







