Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:14

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո 6 մարդ է հոսպիտալացվել

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո 6 մարդ է հոսպիտալացվել

Բյուրեղավան համայնքում մեկ գիշերվա ընթացքում աղիքային վարակի ախտանշաններով բժշկական օգնության դիմելու 15 դեպք է արձանագրվել, 6 մարդ հոսպիտալացվել է, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդների մոտ նկատվում է ինքնազգացողության վատացում, բարձր ջերմություն և ցավեր որովայնի շրջանում։ Գերատեսչությունը հոսպիտալացվածների վիճակը գնահատել է միջին ծանրության։

ԱՆ-ից հավելել են, որ մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական հետազոտություն՝ վարակի աղբյուրն ու փոխանցման ուղիները պարզելու համար։

«Վեոլիա ջուր» ընկերությունը, անդրադառնալով դեպքին, հայտարարել է, որ ջրի նմուշներում շեղումներ չի հայտնաբերել։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում»,- նշել են ընկերությունից։

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ Բյուրեղավանում։ Ապրիլին աղիքային վարակի բռնկումից հետո բժշկական օգնության էր դիմել մոտ 30 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել էին։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այն ժամանակ խմելու ջրում հայտնաբերել էր կոլիֆորմ բակտերիաներ, իսկ բուժառուների կենսանմուշներում՝ ռոտավիրուս, ադենովիրուս և աղիքային ցուպիկի պաթոգեն խմբերի հարուցիչներ։

Ջրից հնարավոր թունավորման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, սակայն ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ ջրի նմուշներում շեղումներ չի հայտնաբերել։ Ավելի ուշ կատարված կրկնակի հետազոտությունները ցույց էին տվել, որ խմելու ջրի որակը համապատասխանում է սանիտարական նորմերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+