Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:10

ԱՄՆ-ն ու Իրանը Պարսից ծոցում նոր հարվածներ են հասցրել միմյանց

ԱՄՆ-ն ու Իրանը Պարսից ծոցում նոր հարվածներ են հասցրել միմյանց

ԱՄՆ-ն և Իրանը հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նոր հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում, հայտնել է Reuters-ը։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանի 140 ռազմական օբյեկտի։ Նշվում է, որ վերջին երեք գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, թիրախավորվել է ավելի քան 300 օբյեկտ՝ «թուլացնելու Իրանի կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատ երթևեկող առևտրային նավերի վրա»։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են երկրի մի շարք նավահանգստային քաղաքներում պայթյունների մասին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ոչնչացրել է Հորդանանում ԱՄՆ-ի հրամանատարական կենտրոնն ու անօդաչուների անգարները, հարվածել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև Կատարում գտնվող ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կենտրոնին և հրամանատարական կետին։

Իրանը նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով «չթույլատրված երթուղով» շարժվող երկու նավի։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ նեղուցը փակ կմնա մինչև «ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը տարածաշրջանում»։

Կատարի կառավարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով բեկորներից երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ ԱՄԷ-ն հայտարարել է, որ իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը խոցել են իրանական հրթիռներն ու անօդաչուները, իսկ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։

ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական Իրանի դեմ գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին, որից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։ Այն նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ փոխադարձ պարտավորություններ։

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն այլևս ուժի մեջ չէ, և որ Թեհրանի հետ հետագա բանակցություններն անիմաստ են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+