Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:01

Իրանը հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին

Իրանը հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո, հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը։

Tasnim-ի տվյալներով՝ ԻՀՊԿ-ն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ԱՄՆ 85 ռազմական թիրախի՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Թիրախների թվում են Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի հետ կապված օբյեկտներ և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազան։ ԻՀՊԿ-ն նաև հայտնել է ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանում ավելի քան 80 թիրախի։ Վաշինգտոնի տվյալներով՝ գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցում առևտրային երեք նավի վրա Իրանի հարձակումների։ Թիրախների թվում էին ՀՕՊ համակարգեր, հրամանատարական ենթակառուցվածքներ, ափամերձ ռադարներ, հակառակորդի նավերի դեմ կիրառվող հրթիռային կարողություններ և ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավակ Հորմուզի նեղուցի շրջանում։

Կատարը դատապարտել է Al Rekayyat տանկերի վրա հարձակումը և բողոքի նոտա է փոխանցել Իրանի դեսպանի տեղակալին։ Դոհան հարձակումը որակել է միջազգային նավագնացության անվտանգության խախտում և սպառնալիք էներգետիկ անվտանգությանը։

AP-ի փոխանցմամբ՝ Օմանի ափերի մոտ մեկ տանկեր հարվածից հետո հրդեհվել է, ևս երկու նավ՝ վնասվել, սակայն շարունակել է ընթացքը։ Տուժածների մասին չի հաղորդվել։ Բահրեյնում և Քուվեյթում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Քուվեյթի բանակը հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը դիմակայում են «թշնամական» հրթիռային և անօդաչու հարձակումներին։

Իրանն ԱՄՆ-ի հարվածները որակել է որպես պայմանավորվածությունների խախտում։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի նավթի վաճառքի համար նախատեսված ժամանակավոր արտոնագիրը։ Որոշումից հետո նավթի գները բարձրացել են ավելի քան 3%-ով։

Մեկնաբանելով Բահրենում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածները, Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր հուլիսի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատասխանել է հարվածներին և ագրեսիային, սակայն դրանք մարտավարական քայլեր են և չեն նշանակում լայնածավալ պատերազմի սկիզբ։

Դեսպանն ընդգծել է, որ կողմերը մեծ պատերազմ սկսելու միտում չունեն, բայց Իրանն իր կամքը հստակ ցույց է տվել։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու ճանապարհը բարդ է, քանի որ Վաշինգտոնի և Իսրայելի գործողություններից հետո նրանց համար դժվար է այլ ուղիով շարժվել։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը՝ դիվանագետը նշել է, որ հնարավոր են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ՝ սկսած վառելիքի միջազգային շուկայում գնաճը վերահսկելու փորձերից մինչև ռազմավարական ձախողումների պատճառով մեծ պատերազմից հրաժարում, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած շրջադարձի։

Հորմուզի նեղուցում լարվածությունը սրվել էր ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ պաշտոնյաներն Իրանին մեղադրել էին առևտրային նավերի վրա հարձակումների մեջ, իսկ UKMTO-ն հայտնել էր Օմանի ափերի մոտ տանկերի խոցման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+