Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

Թուրքիան «չարամիտ» է անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի քայլը

Թուրքիան «չարամիտ» է անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի քայլը

Թուրքիան արձագանքել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին աջակցելու Իսրայելի կառավարության որոշմանը և այդ նախաձեռնությունն անվանել «չարամիտ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներին։

«Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել, հարձակումները դեռ շարունակվում են։ Այդ ցեղասպանության համար, անկասկած, պատասխանատվություն կպահանջվի»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Իսրայելը, «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում» կայացնելով, փորձում է «թաքցնել սեփական հանցագործությունները»։

Անկարան Իսրայելին մեղադրել է «պաղեստինցի ժողովրդի համակարգված ճնշման» մեջ և հիշեցրել, որ Իսրայելը գտնվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ Գազայի բնակիչների դեմ ցեղասպանության մեղադրանքով:

Գերատեսչությունում հավելել են, որ Թուրքիան կձգտի տարածաշրջանում «Իսրայելի ծավալապաշտական ու ապակայունացնող քաղաքականության» դադարեցմանը և «խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ պաղեստինցիների դեմ գործած հանցագործությունների համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելուն»։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Այժմ նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը քվեարկության դնել Իսրայելի խորհրդարանում։

Ավելի վաղ Իսրայելը պաշտոնական մակարդակով չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին և խորհրդարանում այս հարցի պարբերական քննարկումներին: Այս թեման մնում է զգայուն իսրայելական արտաքին քաղաքականության համար և կապված է, մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+