Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:44

Սաֆարյանը կմնա ընտրությունների արդյունքների գործը քննող կազմում

Սաֆարյանը կմնա ընտրությունների արդյունքների գործը քննող կազմում

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը, ինչին առարկել էր «Հայաստան» դաշինքը։

Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՍԴ որոշումը դեռ չի ստացել, բովանդակությանը ծանոթ չէ։ Խուդոյանը միայն նշել է, որ դատարանը Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու մասով հիմքեր չի տեսել։

Ավելի ուշ ՍԴ-ից տեղեկացրել են, որ Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին միջնորդությունը դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով, որ օրենսդրությամբ նման պահանջով հարց կարող են բարձրացնել ՍԴ դատավորները: Միևնույն ժամանկ, ՍԴ-ից հավելել են, որ Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով, որ այն չի ստացել ՍԴ օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:

Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։

Դատարանը հունիսի 22-ին որոշել էր, որ գործի քննությանն անհնարին է դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը։ Զեյնալյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Վարդանյանը մինչ ՍԴ դատավոր դառնալը՝ ՔՊ պատգամավոր էր։

«Հայաստան» դաշինքը պահանջել էր անհնարին ճանաչել նաև Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը, քանի որ Սաֆարյանը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր, իսկ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքն այժմ նույնպես ՍԴ դիմումատու է։

Թարմացված է՝ 24.06.2026 | 16:55

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+