Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:06

Իրանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների․ ԶԼՄ

Իրանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների․ ԶԼՄ

Իրանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով IRIB-ին։

Նշվում է, որ պատվիրակությունը նախատեսում է Շվեյցարիայում բանակցություններ անցկացնել ամերիկյան կողմի հետ՝ կողմերի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

«Իրանական բանակցային պատվիրակությունը, որն անվանվել է «Մինաբ 168» (ի պատիվ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Մինաբ քաղաքի վրա հարձակման ժամանակ զոհված աղջիկների դպրոցի աշակերտուհիների-խմբ.), մի քանի րոպե առաջ մեկնել է Ցյուրիխ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատվիրակության կազմում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի-Քիանին, Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին, Իրանի ազգային նավթային ընկերության նախագահ Համիդ Բավարը և ուրիշներ։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր Հորմուզի նեղուցը բոլոր նավագնացության համար փակելու մասին՝ ի պատասխան Լիբանանի հարավի ուղղությամբ շարունակվող Իսրայելի հարձակումների։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս հարձակումները Միացյալ Նահանգների կողմից խախտում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի առաջին կետը, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Ավելի ուշ Իսրայելի իշխանությունները բանակին հրամայել են դադարեցնել կրակը Լիբանանում։ Հրամանագրի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պահպանել իր դիրքերը Լիբանանի հարավում։

Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։ Հունիսին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել 24 ժամվա ընթացքում։ Միացյալ Նահանգները և Իրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, սակայն հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել էին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+