Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:22

«Զիջելու իրավունք չունենք, ազգովի կհաղթենք». Նարեկ Կարապետյան

«Զիջելու իրավունք չունենք, ազգովի կհաղթենք». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մանդատներից։

Կարապետյանը քննադատել է գործընթացը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը հարված է արտաքին մարտահրավերների դեմ մղվող ընդհանուր պայքարին։ Նրա խոսքով՝ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը հակասում է դատական ատյանների կայացրած որոշումներին։

«Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարն Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) Սահմանադրության, ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։ Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։ Ունե՞նք իրավունք զիջելու։ Ո՛չ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Կարապետյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը մտադիր չէ նահանջել և շարունակելու է հետևողական պայքարը գործող վարչակարգի դեմ։

«Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց այսպիսի՞ դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամը։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչից հետո վերահաշվարկով 4%-ի շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվել էր խորհրդարանից դուրս, ինչն առաջացրել էր ընդդիմադիր դաշտի կոշտ արձագանքը։

Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին բաժին է հասել 12 մանդատ։ Ընդհանուր՝ 101 մանդատ։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+