Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հիմնական կետերի շուրջ աշխատանքը գրեթե ավարտված է, հայտնում է PressTV-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ գործընթացի գլխավոր խոչընդոտը Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումն է, ինչը մշտապես անկայունություն ու խափանումներ է առաջացրել: Բաղային ընդգծել է, որ Թեհրանը բանակցություններում ներգրավվել է բարի կամքով և լիարժեք պատասխանատվությամբ, մինչդեռ ամերիկյան կողմը պարբերաբար փոխել է դիրքորոշումը, ներկայացրել անիրատեսական պահանջներ և իրականացրել հարձակումներ:
Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պատերազմն ավարտելու շուրջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հավելելով, որ փաստաթղթերը գտնվում են նախապատրաստման եզրափակիչ փուլում: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Հորմուզի նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







