Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանն արցախցի զինծառայողներին վտարել իրենց բնակարաններից, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ այն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա է անհապաղ կատարման։
Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ արցախցի 12 զինվորական ծանուցումներ էին ստացել իրենց հատկացված ծառայողական բնակարանն ազատելու մասին։
«Հրապարակ» թերթի տվյալներով՝ բնակարանը պետությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին ծանուցումներ էին ստացել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մոտ կանգնած զինվորականները, ինչպես նաև նրանք, ովքեր չեն հասցրել սեփականաշնորհել իրենց հատկացված բնակարանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







