Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:13

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը գերազանցում է 2,4 միլիարդ դրամը։

Գերատեսչության տվյալներով՝ գործունեության մեջ կարող էին ներգրավված լինել հարյուրավոր անձինք։ Իրավապահ մարմինները Երևանի տարբեր հասցեներում գործող մի շարք գրասենյակներում, որոնք, ըստ քննության, առնչություն ունեն այս սխեմային, հայտնաբերել են հարյուրավոր աշխատակիցների, համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, SIM քարտեր, ձայնա և տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։

Նախնական տվյալների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Քննությունը ենթադրում է, որ գործել են խմբերի ղեկավարներ և գործակալներ, որոնք զբաղվել են նոր օգտատերերի ներգրավմամբ և խաղային հարթակներում նրանց ակտիվության խթանմամբ։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ պաշտոնական աշխատավարձերից բացի, աշխատակիցների մի մասը պարբերաբար ստացել է կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նման վճարումների ընդհանուր ծավալը, ըստ կոմիտեի, գերազանցել է 950 միլիոն դրամը և չի արտացոլվել հարկային հաշվետվություններում։ Նախնական հաշվարկներով՝ չվճարված եկամտային հարկի ծավալը կարող է գերազանցել 193 միլիոն դրամը։

Գերատեսչությունում չեն բացառում, որ գործունեության իրական ծավալները կարող էին զգալիորեն ավելի մեծ լինել։

Ստուգումների ընթացքում նաև տվյալներ են ձեռք բերվել ֆինանսական գործարքների տարբեր մեխանիզմների վերաբերյալ։ Ըստ ՊԵԿ-ի՝ հաճախորդների միջոցներն օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և միջնորդավորված մեխանիզմների միջոցով խաղադրույքներ կատարելու համար։ Որոշ դեպքերում արձանագրվել են նաև կրիպտոարժույթների կիրառմամբ գործարքներ, այդ թվում՝ փոխանցումներ, ավանդներ և շահումների վճարումներ։

ՊԵԿ-ում հայտարարել են, որ գործունեությունն իրականացվել է առանց օրենքով նախատեսված լիցենզիաների։ Գործի նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+