Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:18

Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ ավելի քան 3000 հրթիռ և ԱԹՍ է արձակել. ԱՄԷ պաշտոնյա

Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ ավելի քան 3000 հրթիռ և ԱԹՍ է արձակել. ԱՄԷ պաշտոնյա

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ Իսլամական Հանրապետությունն Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է շուրջ 3300 հրթիռ և անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։

«Իրանի հարձակումը մեզ համար վատթարագույն սցենարն էր, բայց կարծում եմ՝ շատ լավ հաղթահարեցինք այն։ Ստեղծել ենք հակաօդային պաշտպանության բավականին հուսալի համակարգ։ Իրանական հրթիռների և անօդաչուների ընդհանուր թիվը, որոնք թիրախավորել են ԱՄԷ-ն պատերազմի 40 օրվա ընթացքում և դրանից հետո, կազմում է մոտ 3300»,- ասել է նա Պրահայում GLOBSEC Forum անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։ 

Ըստ Գարգաշի պնդման՝ ԱՄԷ-ի տարածքում թիրախներին հասել են այդ հրթիռների և ԱԹՍ-ների միայն մոտ 4%-ը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել  Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացման։

Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր  անարդյունք։ Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր ուղարկել  ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի պատասխանը, որը Թրամփն անընդունելի էր համարել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+