Իրանը բանակցությունների միջնորդ Պակիստանին ուղարկել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկի պատասխանը, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով Tasnim-ին և Fars-ին։
Նշվում է, որ աջարկվող պլանի համաձայն՝ բանակցություններն առայժմ կկենտրոնանան տարածաշրջանում պատերազմի դադարեցման վրա։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 11-12-ին՝ Իսլամաբադում: Կողմերին չէր հաջողվել համաձայնեցնել կարգավորման պայմաններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա սկզբունքային տարաձայնությունների պատճառով, որից հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Հորմուզի նեղուցում իրանական նավթի հետ կապված տանկերների շրջափակման մասին: Մայիսի սկզբին Թեհրանը Վաշինգտոնին էր ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունն ավարտելու եռափուլ ծրագիր։
Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։






























