Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:48

ՊՆ համակարգում դժգոհություններ կան Սուրեն Պապիկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ. ԶԼՄ

ՊՆ համակարգում դժգոհություններ կան Սուրեն Պապիկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ. ԶԼՄ

Պաշտպանության նախարարության համակարգում դժգոհություններ կան նախարար Սուրեն Պապիկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ, քանի որ վերջինս պատշաճ ուշադրություն չի դարձնում իր ղեկավարած ոլորտի խնդիրներին՝ ակտիվորեն ներգրավվելով նախընտրական քարոզչությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականն այս առումով որպես օրինակ է բերում Պապիկյանի հրապարակումը: Նա մարտի 31-ին իր պաշտոնական էջում զետեղել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութը, որով հայտնում էին Արմավիրում իբրև թե ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մասին։

Մինչդեռ, ըստ լրատվամիջոցի, համակարգում արձանագրվում են մահվան և բռնության դեպքեր։

Մասնավորապես, Արարատի զորամասում սրտի կանգից մահացել էր գումարտակի հրամանատարի շուրջ 40 տարեկան տեղակալը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի պարզաբանմամբ՝ սպայի մահը տեղի էր ունեցել շաբաթներ առաջ և դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով արձանագրված դեպք, ինչի վերաբերյալ գերատեսչությունը պաշտոնական իրազեկում չի կատարում։

Բացի այդ, թերթը հիշեցրել է Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին, որի վերաբերյալ ՊՆ-ն տարածել էր սակավախոս հաղորդագրություն՝ նշելով, թե դեպքն արձանագրվել էր վարժական հավաքի ընթացքում։ Մինչդեռ, ըստ աղբյուրի, միջադեպը տեղի էր ունեցել հենց մարտական դիրքերում՝ սահմանի պահպանության ժամանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+