Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մտավախություն է հայտնել, որ իրեն կարող են «զոհել» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Պապիկյանը դժգոհել է, որ պատերազմից հետո իր ստանձնած ծանր աշխատանքը քաղաքական թիմում պատշաճ չեն գնահատում, մինչդեռ իր գործունեությունը մանրամասն ուսումնասիրվում է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարը նաև թիմակիցներից ոմանց մեղադրել է հեղափոխական արժեքներին դավաճանելու և սեփական բարեկեցությամբ զբաղվելու մեջ։ Նա իրեն ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել։
Թերթը պնդում է, որ Պապիկյանի պաշտոնանկության հարցն այլևս օրակարգում չէ, սակայն նրա նկատմամբ դժգոհությունը պահպանվում է։
ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ Պապիկյանի շուրջ դժգոհություններն սկսվել են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան իրար հաջորդող դեպքերի ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







