Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը համակարգի աշխատակիցների շրջանում դժգությունների տեղիք է տվել, քանի որ ոլորտը հասցրել է «կոլապսի», գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ բողոքներ են առկա պացիենտների և բուժանձնակազմերի շրջանում։ Պարբերականը, հղում անելով կառավարական իր աղբյուրին, գրել է, որ այս դժգոհությունները քննարկման և վերլուծության առիթ են դարձել նաև ՀՀ կառավարությունում։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը պաշտոնապես գործարկվել էր հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք (18-65 տարեկան) և սոցիալապես անապահով ընտանիքների անդամները։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս համակարգում ներգրավված է 1,6 միլիոն քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







