Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

«Մենք՝ մեր», «ՀՀ-ին միշտ Ռուսաստանն է օգնել», «ԱՄՆ-ն է ՀՀ-ի հույսը». հարցում՝ որ երկիրն է ՀՀ-ին բարեկամ

«Մենք՝ մեր», «ՀՀ-ին միշտ Ռուսաստանն է օգնել», «ԱՄՆ-ն է ՀՀ-ի հույսը». հարցում՝ որ երկիրն է ՀՀ-ին բարեկամ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առաջին գործող ամերիկացի փոխնախագահն է, որ այցելել է Հայաստան:

Այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստորագրվել են միջուկային էներգետիկայի և ռազմական-տեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ, ինչպես նաև խոսվել է խաղաղության գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասին։ Այցը նաև հակասություններ է առաջացրել, օրինակ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի մասին գրառման ջնջումը։

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ հետաքրքրվելով, թե քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանն անվտանգության առումով պետք է ավելի շատ ԱՄՆ-ի՞, թե՞ ՌԴ-ի վրա հենվի, ինչպես նաև ԱՄՆ-ից զենք գնելը կուժեղացնի՞ Հայաստանի անվտանգությունը։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին. ոմանք նշել են՝ Հայաստանը պետք է անվտանգության առումով հենվի միայն ԱՄՆ-ի վրա, քանի որ Ռուսաստանից այլևս սպասելիքներ չունեն։

«Երևի Ամերիկայի, որովհետև Ռուսաստանն արդեն իրեն ցույց տվեց»,- պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը:

Մյուսների կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի միակ դաշնակիցն է, և հենց Մոսկվան կարող է լուծել Հայաստանի անվտանգային հարցերը։

«Մեզ ավելի մոտ է Ռուստաստանը։ Իսկ զենքի առումով ցանկացած տեղից գնելը գովելի է»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշը ևս, ով ՀՀ-ի բարեկամն է համարում Ռուսաստանը, նշել է՝ ԱՄՆ-ն ֆիզիկապես էլ հեռու է:

«Ամերիկան մինչև գա, հասնի, այստեղ արդեն բան չի մնա»,- ասել է նա:

Քաղաքացիների երրորդ խումբը գտնում է, որ Հայաստանի հույսը պետք է լինի հենց իր քաղաքացին։

«Ուժեղ պետության համար պետք է համախմբված հասարակություն»,- շեշտել է հարցման մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+