Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Ութ տարի մատդ մատիդ չտաս, մի ուժի հայտնվելուց հետո խուճապահար բարձրացնես թոշակները․ Կարապետյանը՝ Փաշինյանին

Ութ տարի մատդ մատիդ չտաս, մի ուժի հայտնվելուց հետո խուճապահար բարձրացնես թոշակները․ Կարապետյանը՝ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իշխանության՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կենսաթոշակներ բարձրացնելու որոշումը որակել է որպես «խուճապահար նախընտրական քայլ»։

Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կապել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործոնի և դրանից բխող մտավախությունների հետ։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այդ քայլին է գնացել «միայն աթոռը պահելու համար»։

«8 տարի թոշակները բարձրացնելու ժամանակ ունենաս, ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, որից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Եթե Սամվել Կարապետյանն ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի, եթե լինի վարչապետ»,- գրել է կուսակցության քաղխորհրդի անդամը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն գործող վարչակազմի, Սամվել Կարապետյանի մոտեցումը հիմնված է տնտեսության իրական հզորացման և թոշակառուների հանդեպ մշտական հոգածության վրա։

«Այսինքն՝ կար թոշակները բարձրացնելու հնարավորություն և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ»,- գրել է Կարապետյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի հայտարարությունը։

Հունվարին խորհրդարանում, մեկնաբանելով կենսաթոշակների բարձրացման հնարավորությունը, վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը ներդնում է համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ, որի շրջանակներում թոշակառուների համար մի շարք բժշկական ծառայություններ կդառնան անվճար: Նա դա կապել էր տարեց քաղաքացիներին աջակցելու միջոցառումների հետ։

«Թոշակառուին ինչո՞ւ տանք 10 հազար դրամ, որ չիմանա՞ ինչպես փողն արդյունավետ ծախսի. գնա դեղատուն, սխալ դեղ գնի՞»,- նշել էր Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել էր, որ 75 տարեկանն աշխատանքային գործունեությունը բացառող տարիք չէ, և ցանկության դեպքում կենսաթոշակառուները կարող են աշխատել։

Կարապետյանն ընդգծել է, որ իշխանությունն ու Փաշինյանն ազնիվ կլինեն միայն միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե վերադարձնելու դեպքում։

2025-ին եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո կալանավորված, հետո տնային կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հունվարին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։

Փաշինյանը փետրվարի 25-ին հայտնել էր, որ ապրիլի 1-ից համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները՝ կբարձրանան քիչ։

Կարդացեք նաև՝

«Թոշակառուի քթից բերում են» և «Քարտով ավելի հարմար է». քաղաքացիները՝ անկանխիկ եղանակով վճարումների մասին

«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+