Իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` Անկախության տոնին անցկացվելիք շքերթը PR նպատակներով է իրականացվում․ հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ գործող իշխանությունն արժևորում է հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը և պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։
Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից և արդեն փորձեր են անում, նշել է լրատվականը։ Պաշտպանության նախարարությանը հրահանգվել է զորամասերի բարետես զինվորներին, նաև կին զինծառայողներին հավաքագրել, հավելել է թերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







