Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:18

«Հակասահմանադրական և շինծու»․ ՌԴ-ի և Նոր Նախիջևանի հայոց թեմը՝ կաթողիկոսի նկատմամբ քրհետապնդման մասին

«Հակասահմանադրական և շինծու»․ ՌԴ-ի և Նոր Նախիջևանի հայոց թեմը՝ կաթողիկոսի նկատմամբ քրհետապնդման մասին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը՝ հայտարարելով, որ դրանք բացահայտ միջամտություն են եկեղեցու ներքին կյանքին։

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը դատապարտել է, իրենց ձևակերպմամբ, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «հակասահմանադրական և շինծու քայլերը», որոնք, ըստ հայտարարության, խաթարում են եկեղեցու բնականոն ընթացքը։

Թեմը նշում է, որ ՀՀ վարչապետի «ուղիղ հրահանգով» դատախազության կողմից քրեական վարույթ է հարուցվել՝ կապված վեհափառին վերապահված տնօրինություններ կայացնելու և եկեղեցին հովվապետելու կանոնական իրավունքի գործադրման հետ։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի ՀՀ-ից ելքի արգելափակմանը՝ այն գնահատելով որպես փորձ՝ խափանելու նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի գումարումը։ Թեմը պնդում է, որ ոտնահարվում են Սահմանադրությունն ու եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքները, իսկ նպատակը «եկեղեցին հնազանդեցնելն» է։

Թեմն «ազգային ամոթ և խայտառակություն» է անվանել կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման օրը՝  կոչ անելով աշխարհասփյուռ հոգևորականներին ու հավատացյալներին չլռել։

Թեմը նաև քննադատել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.)՝  նրան մեղադրելով «ուխտադրուժ և անհնազանդ ընթացքի» մեջ։ Ըստ թեմի՝ հենց նրա գործողություներն են իշխանությունների միջամտության առիթ դարձել։

Նույն թեմայով ՏԱՍՍ-ին մեկնաբանություն է տվել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը միտված է նրան փոխարինելու «վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակա» հոգևոր առաջնորդով։ Աբրահամյանը պնդել է, որ իշխանությունները պայքարում են անկախ ինստիտուտների դեմ՝ իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով, և հիշեցրել, որ Հայ Առաքելական եկեղեցին շուրջ 1700 տարով հին է Հայաստանի ներկայիս պետական կառուցակարգից։

Նա նաև ընդգծել է, որ եկեղեցին, լինելով բազմաթիվ երկրներում գործող կառույց, ունի միջազգային կապեր և անկախ կազմակերպչական ու ֆինանսական հնարավորություններ։

Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։

Կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Կարդացեք նաև՝

Մայր Աթոռը որոշել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+