Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

ԶՈւ-ում և ԱԱԾ սահմանապահ զորքերում 20 տարի ծառայելու պայմանով բնակարանի սերտիֆիկատ կտրամադրվի

ԶՈւ-ում և ԱԱԾ սահմանապահ զորքերում 20 տարի ծառայելու պայմանով բնակարանի սերտիֆիկատ կտրամադրվի

2022-2023 ուսումնական տարվանից հետո ռազմաուսումնական հաստատությունում ուսանած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողներն արտոնյալ պայմաններով սեփականության իրավունքով բնակարանի սերտիֆիկատ կստանան։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 5-ի նիստում։

Ըստ նախագծի՝ ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին։

Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ ՊՆ-ում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայողները հնարավորություն կունենան ընտրել իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից։

«Այն կհաշվարկեն Երևանում 80 քմ  տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որն այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով և հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշել է փոխնախարարը։

Մինչ այս սպաներին տրվում էին պատրաստի երեք սենյականոց բնակարաններ Երևանում՝ 75-80 քմ մակերեսով։ Խնդիրը կապված էր վերջին տարիներին բնակարանային շուկայի զարգացման, մասնավորապես՝ առաջարկի և պահանջարկի աճի, ինչպես նաև պատրաստի բնակարանների արժեքի բարձրացման հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+