Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:00

Անդրեասյանը հերքել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի կապը պետական ֆինանսավորման հետ

Անդրեասյանը հերքել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի կապը պետական ֆինանսավորման հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերքել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի կապը պետական ֆինանսավորման հետ։ Այս մասին նախարարը հայտարարել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ֆեդերացիայի՝ հունվարի 20-ին հրաժարական ներկայացրած Գագիկ Սարգսյանի որոշմանը։

Սարգսյանը պաշտոնից ազատվելու իր ուղերձում, որպես պատճառ, նշել էր, որ նախարարությունը չի ֆինանսավորել ֆեդերացիային, ինչի հետևանքով, նրա խոսքով, հայ մարզիկները դուրս են մնացել մի շարք մրցաշարերից։

Նախարարը հակադարձել է՝ նշելով, որ սպորտի ֆինանսավորումը Հայաստանում աճել է։

«Մասնավորապես, Դահուկային սպորտի ֆեդերացիայի աջակցությունը 2025 թվականին ավելացել է 18%-ով, իսկ մասսայական սպորտին այս տարի հատկացվել է 5,5 մլրդ դրամ»,- նշել է նախարարը։

Սարգսյանի հրաժարականը հաջորդել էր միջազգային մրցաշարում տեղի ունեցած միջադեպին։ Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանն Իտալիայում՝ մրցումներից առաջ, տեսնելով «Ադրբեջան» գրությունը մարզահագուստի վրա, ժապավենով փակել էր այն։ Նա հայտարարել էր, որ իր արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր են։ Հայ մարզիկին իր քայլի համար տուգանել էին, Սարգսյանը հայտնել էր, որ տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։

Կարդացեք նաև՝ 

Իմ արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր է․ հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին

Եթե որևէ մեկը մտածում է, որ «Ադրբեջան» բառը չպետք է փակեի, ամենաանարժան մարդը կլինեի. հայ դահուկորդ

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային միջազգային ֆեդերացիային հայ մարզիկի գործողության վերաբերյալ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+