Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:28

Մայր Աթոռի բակից հոսպիտալացված Տեր Վրթանեսի սիրտը կստենտավորեն

Մայր Աթոռի բակից հոսպիտալացված Տեր Վրթանեսի սիրտը կստենտավորեն

Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

Հայր Զաքարիան մանրամասնել է, որ քիչ հետո կստենտավորեն նրա սիրտը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր վատթարացել էր Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը, որի հետո նա հոսպիտալացվել էր։

Ավելի ուշ Հայր Զաքարիան հայտնել է, որ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։

«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում»,- նշել է նա։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմնակիցների և նրա հրաժարականը պահանջողների միջև հրմշտոցների ժամանակ վատացել է նաև Armenia Today-ի թղթակից Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը։ Նրան տեղում օգնություն է ցուցաբերել պարեկային ծառայությունը։

Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում այսօր տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտվողները: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+