Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:18

Հոնկոնգում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, 200 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, 200 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգում տեղի ունեցած ուժգին հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, շուրջ 200 մարդ անհետ կորած է համարվում, հայտնել է Reuters-ը:

Նոյեմբերի 26-ին Հյուսիսային Թայ Պո շրջանում 32 հարկանի ութ աշտարակով Wang Fuk Court բնակելի համալիրում հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվել էր:

«Չենք բացառում, որ մարմինները կարող են հայտնաբերվել, երբ ոստիկանությունը մտնի շենք՝ մանրամասն հետաքննություն անցկացնելու համար»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Հոնկոնգի անվտանգության ծառայության պետ Քրիս Թանը՝ հավելելով, որ 128 զոհից միայն 39-ի ինքնությունն է հայտնի:

Թանը նաև հայտնել է, որ համալիրում հրդեհային ազդասարքը պատշաճ չի աշխատել։

«Այժմ մեր նպատակն է համոզվել, որ շենքի ջերմաստիճանն իջել է, և երբ ամեն ինչ անվտանգ համարվի, ոստիկանությունը կհավաքի ապացույցներ և հետագա հետաքննություն կանցկացնի»,- ասել է նա:

Շենքը, որտեղ բնակվում է ավելի քան 4600 մարդ, շրջապատված էր բամբուկե անտառներով և կանաչ ցանցով՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Ոստիկանությունը հայտնել էր, որ չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալել է շինարարական ընկերության երեք աշխատակից՝ վտանգավոր, այդ թվում՝ պատուհանները ծածկող դյուրավառ նյութերի օգտագործման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+