Հոնկոնգի Թայ Պո բնակելի թաղամասում բռնված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, 279-ն անհետ կորած է համարվում, հայտնում է BBC-ն:
Շինարարական երեք ընկերության ղեկավարներ ձերբակալվել են անզգուշությամբ սպանության պատճառ դառնալու կասկածանքով՝ կապված դյուրավառ նյութերի՝ ցանցի և պլաստիկ թիթեղների հետ, որոնք կարող էին հնարավոր դարձնել հրդեհի արագ տարածումը։ Ոստիկանության տվյալներով՝ շենքերը պատված էին պաշտպանական ցանցով և պլաստիկով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին:
18 ժամ անց պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհը վերահսկողության տակ է։
Նոյեմբերի 26-ին հաղորդվել էր, որ 29 մարդ հոսպիտալացվել է: Համալիրը բաղկացած է մոտ 2000 բնակարանից, և այնտեղ բնակվում է շուրջ 4000 բնակիչ։ 900-ը տեղափոխվել են ապաստարաններ։






































