Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:58

ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց առողջության համընդհանուր ապահովագրության նախագծին

ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց առողջության համընդհանուր ապահովագրության նախագծին

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։

Նախագիծը կներառվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ համընդհանուր ապահովագրության համակարգում ներառված քաղաքացիների թիվը, որոնք պետք է ֆինանսավորվեն,  շուրջ 150 հազար է, բայց վերջնական թիվը չէ։ Պետության կողմից տրամադրվելիք ապահովագրական փաթեթի արժեքը, նախարարի փոխանցմամբ, կազմելու է 129 600 դրամ։

Նա հավելել է, որ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնք համընդհանուր ապահովագրության առաջին փուլում ներառվելու են համակարգում, 240 հազարն են։

Նախարարաը նաև պարզաբանել է, թե ինչ կարգ է գործելու ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր մինչ համակարգի ներդրումն արդեն օգտվում են մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Նա նշել է, որ քաղաքացիները շարունակելու են օգտվել մասնավոր ապահովագրությունից, որի մեջ մի հատվածը լինելու է պետական պարտադիր բազային ապահովագրական փաթեթը։

«Եթե պետականից բացի հավելյալ նաև ցանկանում է ապահովագրության մասնավոր ծածկույթ ունենալ, կարող է շարունակել այն ունենալ։ Եթե այսօր քաղաքացին օգտվում է մասնավոր ապահովագրական ծառայություններից, ապա ապահովագրություն տրամադրողը պետք է այդ փաթեթի մասով վերահաշվարկ անի և, հիմնելով պետական բազային ապահովագրական փաթեթի վրա, նրան ծառայության առաջարկ անի»,- նշել է նա։

ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նոյեմբերի 8-ին Ավանեսյանը հայտնել էր, որ առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Կարդացեք նաև՝ 

Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+