Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:16

ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ է միայն երկու ուսուցիչ ՀՀ-ում ստանում 700 000 դրամ աշխատավարձ

ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ է միայն երկու ուսուցիչ ՀՀ-ում ստանում 700 000 դրամ աշխատավարձ

Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ՀՀ-ում 2118 ուսուցիչ ստանում է 300 000-400 000 դրամ, 863 ուսուցիչ՝ 400 000-500 000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500 000-600 000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600 000-700 000 դրամ և 2 ուսուցիչ՝ 700 000 դրամից բարձր վարձատրություն։

Այս հայտարարությունից հետո Armenia Today-ին դիմել էին ուսուցիչներ, որոնց պնդմամբ՝ «90% ատեստացիա են անցել, 4-րդ տարակարգ ունեն, բայց վարձատրությունը 450 000 դրամի էլ չի հասնում»։

Armenia Today-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչպե՞ս է գոյացել նշված ուսուցիչների վարձատրության չափը։

Նախարարությունից հայտնել են, որ 700 000 դրամ վարձատրություն ստացող երկու ուսուցիչն էլ դասավանդում են «Ինֆորմատիկա» առարկա: Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, ունեն 4-րդ աստիճանի տարակարգ: Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ նրանք ստանում են 25% ԲՏՃՄ լրավճար («Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ) և աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Նույն մեխանիզմը գործում է նաև 600-700 հազար դրամ ստացող ուսուցիչների համար, պարզաբանել է ԿԳՄՍՆ-ն։

Մեր խնդրանքով նախարարությունից հստակեցրել են նաև, թե ինչպե՞ս է ձևավորվում ուսուցիչների աշխատավարձը։ Ըստ գերատեսչության՝ դա պայմանավորված է նրանց ծանրաբեռնվածությամբ և մասնագիտական զարգացման ու խրախուսման մի շարք ծրագրերով։ Դրանք են ուսուցիչների կամավոր ատեստավորումը, տարակարգի 1-4-րդ աստիճանի շնորհումը (30-50% հավելավճար), ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսումը (25% հավելավճար) և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների տրամադրումը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ բարձրացված վարձատրությունը ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը և 30-50% հավելավճար կամավոր ատեստավորման համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+