Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:16

Ուսուցիչներին կարող են արգելել աշխատել ուսումնական հաստատություններում առանց ատեստավորման

Ուսուցիչներին կարող են արգելել աշխատել ուսումնական հաստատություններում առանց ատեստավորման

Որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա, Ազգային ժողովի հանձնաժղովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմավարական ուղղություն համարելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը ատեստավորման միջոցով:

«Մենք պետք է արձանագրենք, որ «իքս» պահից ես չգիտեմ, թե դա որ թիվը կլինի, ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ 2019 թվականին բոլոր ուսուցչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացրեցին, բայց արդյունքը տեսանելի չհամարեցին և որոշեցին ատեստավորման ծրագրով իրականացնել:

«Հիմա կառավարությունը իր քայլն արել է, և ուսուցիչներն են որոշում իրենց աշխատավարձը բարձրանա, թե չբարձրանա և եթե բարձրանա, ապա ինչքանո՞վ: Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում կա 30 ուսուցիչ, որը ստանում է 400 հազար դրամից ավելի աշխատավարձ, և նրանք նախկինում ստանում էին 170-180 հազար դրամ, 10 ուսուցիչ կա, որը 350 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում, 120 ուսուցիչ կա, որը 300 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում: Ընդհանուր առմամբ ունենք 1 565 ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ, որոնցից 28 տոկոսը ստանում են 300 հազար դրամից բարձր: Ինչո՞ւ են մնացած կամավոր ատեստավորվածները ստանում ավելի ցածր, իրենք են այդպես որոշել, կարող են հաջորդ փուլերում ավելի բարձր ստանալ»,- ասաց նա և նշեց, որ ուսուցիչների 5,5 տոկոսն է ատեստավորվել:

Վարչապետի խոսքով՝ Գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բվարձրացումը 2025 թվականին լինելու է 105 տոկոս։

«Այս պրոցեսը շարունակվելու մինչև 2025 թվականը և գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բարձրացումը, որը մենք ունենալու ենք 2025 թվականին լիենլու է 105 տոկոս, այսինքն առնվազն կրկնապատկում է, իսկ առավելագույնը 300 տոկոս»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականը ռազմավարական աշխատավարձերի բարձրացման տարի էր, և 2022 թվականի հունվարի մեկից բարձրացավ գիտնականների աշխատավարձը: Նա նշեց, որ բարձրացվել է պետական ենթակայության բոլոր գիտական հիմնարկների բոլոր այն աշխատողների աշխատավարձերը, որոնք անցել են ատեստավուում: «Մենք որոշել ենք աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման քաղաքականությունից հրաժարվել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ պետությունը բարձրացրել է մի շարք գիտական ​​պաշտոնների աշխատավարձերը, լաբարանտի աշխատավարձը աճել է 52 տոկոսով, ավագ լաբարանտի աշխատավարձը աճել է 45 տոկոս, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 40 տոկոս, գիտաշխատողի աշխատավարձը 66 տոկոսով, ավագ գիտաշխատողի աշխատավարձը 102 տոկոսով, առաջատար գիաշխատողի աշխատավարձը 119 տոկոսով, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 166 տոկոսով, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 78 տոկոսով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+