Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախում գտնվող շիական մզկիթը (լուսանկարներ)

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախում գտնվող շիական մզկիթը (լուսանկարներ)

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը, հայտնել են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից։

Ըստ հիմնադրամի՝ այդ մասին են փաստում վերջերս հրապարակված արբանյակային պատկերները, որոնցում երևում է, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի հայկական եկեղեցիների հետ մեկտեղ ոչնչացնում են նաև շիական մզկիթները:

Նշվում է, որ Այգեկ գյուղի մզկիթը շուրջ 30 տարի պահպանվել է Արցախի հայկական ուժերի կողմից, իսկ չանցած ընդամենը մի քանի տարի՝ ոչնչացվում է Ադրբեջանի կողմից Խուդաֆերին-Ղուբադլը-Լաչըն մայրուղու կառուցման ժամանակ:

Կից՝ լուսանկարները, որոնք վկայում են մզկիթի ոչնչացման մասին։

Մզկիթը 2009 թվականին 

1890-ի շինարարական արձանագրությունը

Մզկիթը տիեզերքից մինչև ոչնչացումը (2021թ.)

Մզկիթը ոչնչացումից հետո

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին նաև Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։ 

Կարդացեք նաև՝ 

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+