Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:25

Առկա քաղաքական ստատուս քվոյի պարագայում երկրում փոփոխություններ չեն լինելու․ Նարեկ Կարապետյան

Առկա քաղաքական ստատուս քվոյի պարագայում երկրում փոփոխություններ չեն լինելու․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում իշխանության և ընդդիմության ներկայիս մոդելը չի ​​կարող հանգեցնել փոփոխությունների. երկիրը նոր ուժի կարիք ունի, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքները:

«Մենք պետք է հասկանանք, որ իշխանության և ընդդիմադիրների հին, այսօր առկա պարադիգման չի կարող բերել հաջողություն։ Հայաստանին նոր ուժ է պետք, որպեսզի կարողանանք փոփոխություններ անել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Կարապետյանը նաև նշել է, որ Էջմիածնում ընդդիմադիր թեկնածուները միասին ավելի շատ ձայներ են ստացել, քան իշխանության թեկնածուն: Ընդգծելով, որ «պարադիգման պետք է փոխվի», շարժման համակարգողը հայտարարել է, որ «Մեր ձևով»-ը պատրաստ է դառնալ նման նոր ուժ:

«Եղած ստատուս քվոյի, իրավիճակի պարագայում երկրում փոփոխություններ չեն լինելու, իսկ մեր հասարակության մեծ մասն սպասում է փոփոխությունների։ Ուստի առաջարկել ենք, որ պատրաստ ենք ստանձնել ինչ-որ պատասխանատվություն՝ Հայաստանում փոփոխություններ բերելու առաջամարտիկը լինելու համար»,- հայտարարել է Կարապետյանը:

Վաղարշապատի ընտրություններում «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին հաղթելու մասին իշխանությունների պնդումների վերաբերյալ շարժման համակարգողն ընդգծել է, որ «Մեր ձևով»-ը վերջին համայնքային ընտրություններում թեկնածու չի ունեցել:

Ավելի ուշ նա իր Facebook-յան էջում գրել էր, որ Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։

«Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։ Եվ այն ցույց տվեց, որ նոր ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը»,- հավելել էր նա։

Կարապետյանը լրագրողներին նաև մեկնաբանել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի մատակարարումը։ Նա նշել է, որ Հայաստանն այլ երկրներից կարող է ներմուծել նավթ, ցորեն, դա լավ դիվերսիֆիկացիա է երկրի համար, սակայն խնդիրն Ադրբեջանի հետ չկարգավորված հարցերն են։

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արգիշտի Մեխակյան) հավաքել է 15 298  ձայն։ «Հաղթանակ» դաշինքն ստացել էր 31,9% (10 050 ձայն, համայնապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)՝ զիջելով ՔՊ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+