Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:53

Եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունը, պարտավորությունները, սրան չէինք հասնի. Տիգրան Հակոբյան

Եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունը, պարտավորությունները, սրան չէինք հասնի. Տիգրան Հակոբյան

«Շողակաթ» կրթամշակութային հեռուստաալիքը կդադարի ունենալ հանրային հեռարձակողի կարգավիճակ և կզրկվի պետական ֆինանսավորումից, քանի որ չի կատարել իր պարտավորությունները և 2020 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո շարունակել է իրեն դիրքավորել որպես հոգևոր ալիք: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Կրթական-մշակութային ալիքում չպետք է լինեն հոգևոր-կրոնական հաղորդումներ, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունն ու մշակույթը շատ ժամանակ կրոնի կամ կղերական մոտեցումների հետ ոչ մի կապ չպետք է ունենան: Բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրինք։ Չձևափոխվեց նաև «Շողակաթ»-ը: Ես կարծում եմ՝ եթե «Շողակաթ»-ը կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունը, սրան չէինք հասնի: Կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում Աստծո առաքելությունից խոսել և ցույց տալ քաղաքական բովանդակություն: Սա երկար չէր կարող տևել»,- ասել է Հակոբյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ՝ ՀՌՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը չի կիսում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումը հեռուստաալիքի նկատմամբ և կարծում է, որ կարելի էր ավելի արդյունավետ և կոռեկտ լուծում գտնել: Նա պարզաբանել է, որ «Շողակաթը» կարող է շարունակել աշխատանքը և լիցենզիա ստանալ, իսկ չստանալու դեպքում կարող է մնալ մալուխային օպերատորների փաթեթներում, որոնք ընդգրկում են Հայաստանի բնակչության մոտ 80%-ը:

Փաստորեն՝ ալիքը կորցնում է պետական ֆինանսավորման միայն մի մասը, ընդգծել է Հակոբյանը։

Այս որոշումը մեկնաբանել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մրցութային գործընթացները թույլ են տալիս նոր և թարմ գաղափարներ բերել, իսկ ընտրության մեծ բազմազանությունը, ի վերջո, ձեռնտու է հենց լսարանին, քանի որ բարձրացնում է բովանդակության որակը:

Նրա խոսքով՝ այսօր դեռահասների միայն մի փոքր մասն է հեռուստացույց դիտում, ուստի իշխանությունները պետք է մտածեն կրթական և մշակութային բովանդակության տարածման մասին այն հարթակներում, որտեղ այն իսկապես հասնում է լսարանին:

«Բուն բովանդակության փաստն ամենևին էլ վտանգված չէ, որովհետև բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական-մշակութային, հոգևոր, փոխվում է եղանակը՝ ինչպես ստանալ այդ բովանդակությունը: Դա արվելու է մրցութային եղանակով, այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ կրթական և մշակութային բովանդակության տեսանկյունից որևէ վտանգ կունենանք»,- ընդգծել է Անդրեասյանը:

Նախարարը նաև մերժել է գործընթացի քաղաքական ենթատեքստի մասին ենթադրությունները՝ նշելով, որ իշխանությունների գործողություններն ուղղված են բովանդակության որակի բարձրացմանը, և մրցույթները կապահովեն ավելի որակյալ արտադրանքի ստեղծում:

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին ամբողջությամբ ընդունել էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ հանրային հեռարձակողների թիվը երեքից կկրճատվի երկուսի: Միաժամանակ՝ վերացվում է կրթական և մշակութային ծրագրերի պարտադիր առկայության պահանջը։ Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս Հանրային հեռարձակողի կարգավիճակ ունի «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաալիքը: Օրենքում ընդունված փոփոխությունները չեն ենթադրում հեռուստաալիքի փակում, բայց կհանգեցնեն դրա պետական ֆինանսավորման դադարեցմանը: «Շողակաթը» կարող է շարունակել հեռարձակումը, եթե մասնակցի և հաղթի հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+