Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերության փակումը նախատեսող օրինագիծը:
Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը, ովքեր առաջարկել են հանրային հեռարձակողի կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը երեքից կրճատել երկուսի:
Չնայած նրանց պնդումները ընդդիմադիրներին, թե սա Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլ չէ, ընդդիմադիրները համոզված են, «Շողակաթ»-ը եթերազրկելու պատճառն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վարչապետի շրջանակում է:
Լրագրողական 7 կազմակերպություն ևս քննադատել էր հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու իշխանությունների նախագիծը։ Ըստ այդ կազմակերպությունների՝ իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, ինչպես վկայակոչել են նախագծի հեղինակները, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ «հետզհետե սրվող առճակատումն իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև»։
Սեպտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքը։
Կարդացեք նաև՝




































