Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հարվածներից հետո անհետացած ուրանի գտնվելու վայրը

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հարվածներից հետո անհետացած ուրանի գտնվելու վայրը

Մինչև 60 տոկոս հարստացված ուրանի մեծ մասը գտնվում է Իրանի միջուկային օբյեկտների ավերակներում, 400 կիլոգրամ ուրանը պետք է լինի այնտեղ, որտեղ գտնվել է հարվածներից առաջ, սակայն անհայտ է, թե այդ քանակից որքանն է պահպանվել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ 

«Մենք չենք պատրաստվում դրանք հանել փլատակներից, մինչև նրանք պատրաստ չլինեն։ Իհարկե, մենք չգիտենք, թե այդ 400 կիլոգրամից քանիսն է մնացել և քանիսն է կորել, չենք էլ իմանա, մինչև չհանենք փլատակներից»,- ասել է Արաղչին։

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Արաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների վնասը որակել է որպես «հսկայական» և նկարագրել շենքերի ու սարքավորումների ավերածությունները։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ տեխնոլոգիան «չի ոչնչացվել», ինչպես նաև նշել է, որ «իրենց վճռականությունը չի մարել, ընդհակառակը՝ պատերազմից հետո այն ավելացել է»։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային համաձայնագրին, բայց Իսրայելին հաջողվել էր համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա։

2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+