Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:36

«Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան»․ Կարապետյանը հայտնել է 2-րդ անգամ ՀԾԿՀ դիմելու մասին

«Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան»․ Կարապետյանը հայտնել է 2-րդ անգամ ՀԾԿՀ դիմելու մասին

«Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում են երկրորդ անգամ դիմել էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու առաջարկով։

Նա այդ մասին տեղեկացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին: Հոկտեմբերի 28-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։

«Հարգելի՛ հայրենակիցներ, վաղը մենք մեկ անգամ ևս կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը, կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ։ Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան (ՀԾԿՀ նախագահ-խմբ․)»,- հավելել է Կարապետյանը։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնեց ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելու գործընթաց։

Հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հուլիսի 18-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, և նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Կառավարությունն արձագանքել էր՝ նշելով, որ թեպետ հարգանքով են վերաբերում օտարերկրյա արբիտրաժների որոշումներին, բայց բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+