Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:27

Դավիթ Համբարձումյանն իմփիչմենթի գործում մնալու է մեր թեկնածուն. Սերժ Սարգսյան

Դավիթ Համբարձումյանն իմփիչմենթի գործում մնալու է մեր թեկնածուն. Սերժ Սարգսյան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր վարչապետի թեկնածուն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Համբարձումյանը հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես կալանավորվել էր:

«Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար՝ փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Համբարձումյանն իմփիչմենթի գործով մնալու է մեր վարչապետի թեկնածուն»,- ասել է Սարգսյանը:

ՀՀԿ ղեկավարը կարծում է, որ Համբարձումյանին կալանավորել են ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, այլև նրա դիրքորոշման պատճառով:

«Շատ դաժան որոշում են կայացրել այն պարզ պատճառով, որ համաներումը որևէ ազդեցություն չունենա»,- վստահություն է հայտնել Սարգսյանը՝ վերահաստատելով կուսակցության դիրքորոշումը, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։

Ըստ նրա՝ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Մասիսի քաղաքապետի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի այդ, Սարգսյանը շեշտել է՝ Համբարձումյանին 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտելու ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այս պատժամիջոցի վրա:

Հարցին, թե ինչո՞ւ են արևմտյան, միջազգային կառույցները լռություն պահպանում և որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին, նախկին նախագահը պատասխանել է. «Պարզ է, շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով»։ 

Ինչ վերաբերում է 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության դիրքորոշմանը, նա ասել է, որ իրենք այլ պլան չունեն, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը։ Սարգսյանը հավելել է, որ պատրաստ են լսել քաղաքական այլ ուժերի առաջարկությունները, եթե կան այդպիսիք:

Դատարանը Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+