Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:18

Ուղիղ միջամտություն կրոնի ազատությանը․ Մելոյանը՝ Արագածոտնի թեմի հոգևորականներին հարցաքննության հրավիրելու մասին

Ուղիղ միջամտություն կրոնի ազատությանը․ Մելոյանը՝ Արագածոտնի թեմի հոգևորականներին հարցաքննության հրավիրելու մասին

Արագածոտնի թեմի 19 քահանայի և 2 սարկավագի կիրակի օրով առավոտյան ժամը 9։00-ին հարցաքննության հրավիրելը դուրս է իրավական ու տրամաբանական կանոններից, հայտարարել է սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։

Նա շեշտել է, որ քննչական մարմինն առաջնորդվում է բացառապես քաղաքական շահով ու սպասարկում է իշխող ուժի օրակարգը։

«Սա ուղիղ միջամտություն է կրոնի ազատությանը, հարված՝ խղճի և դավանքի ազատությանը, և նպատակ է հետապնդում կաթվածահար անել Արագածոտնի մարզի Հայ առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքը՝ մասնակցելու կիրակնօրյա սուրբ պատարագին»,- հավելել է Մելոյանը։

Այսօր ավելի վաղ Արագածոտնի թեմի 21 հոգևորական հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում սուրբ պատարագ են մատուցելու և այդ օրը չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին։

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ քահանա (Ստեփան՝ աշխարհիկ անվամբ-խմբ.) Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել։

Թեպետ կարգալույծ լինելուն՝ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ մասնակցելու է պատարագին։ ԱԺ-ում էլ վերահաստատել էր դիրքորոշումը՝ նշելով, որ ոչ թե Ասատրյանն, այլ Գարեգին Բ-ն է «կարգալույծ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+