Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:45

Նուբարաշենում կրակի լեզվակները գրեթե մարվել են․ Ավինյանը կոչ է անում խոցելի խմբերին խուսափել դրսում գտնվելուց

Նուբարաշենում կրակի լեզվակները գրեթե մարվել են․ Ավինյանը կոչ է անում խոցելի խմբերին խուսափել դրսում գտնվելուց

Նուբարաշենի աղբավայրում երկու օր տևած հրդեհի հետևանքով առաջացած ծխի ծավալն զգալի է, սակայն կրակի հիմնական օջախները լուսադեմին գրեթե մարել են, այս պահին իրականացվում են ծխածածկույթի նվազեցման աշխատանքներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ներկայումս աղբավայրում գործում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ ներառյալ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի և կապալառու ընկերությունների ամբարձիչները ու բեռնատարները։

«Երկու օրերի ընթացքում աղբավայր է տեղափոխվել 248 բեռնատար հող՝ տարածքը ծածկելու և ծխի մակարդակը նվազեցնելու նպատակով»,- նշել է Ավինյանը։

Բացի հրդեհաշիջման աշխատանքներից, քաղաքապետարանն սկսել է նաև աղբավայրի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործողությունները։ Ըստ Ավինյանի՝ սկսվել են արտաքին լուսավորության համակարգի, տեսախցիկների և արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Աղբավայրի մուտքը գործում է խստացված ռեժիմով։

Հրդեհի հետևանքով ծխի տարածումն անդրադարձել է նաև մայրաքաղաքի օդի որակի վրա։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել է, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ Երևանի կենտրոնում արձանագրվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ՝ ըստ տվիչների՝ 105 միավոր։

«Այս ցուցանիշը դասվում է անառողջ զգայուն խմբերի համար կատեգորիային։ Թեև այն դեռ չի առաջացնում կարճաժամկետ բացասական ազդեցություն ընդհանուր բնակչության առողջության վրա, սակայն շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար այն կարող է վտանգավոր լինել»,- զգուշացրել է Ավինյանը։

Քաղաքապետը հորդորել է հատկապես շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը և խուսափել ֆիզիկական ակտիվությունից բաց տարածքում։

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է, եզրափակել է նա։ 

Հոկտեմբերի 10-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր։ Ավինյանն աղբավայրում բռնկված հրդեհը «դիտավորություն» էր անվանել։ Քաղաքապետը տեսաուղերձում նշել էր, որ «հրդեհի հեղինակներն անպատիժ չեն մնա»։ Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+