Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:35

«Սխալ է»․ ՀԷՑ-ի վերահսկողական կոմիտեն՝ աշխատավարձերի վերաբերյալ Պետրոսյանի գրառման մասին

«Սխալ է»․ ՀԷՑ-ի վերահսկողական կոմիտեն՝ աշխատավարձերի վերաբերյալ Պետրոսյանի գրառման մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերահսկողական կոմիտեն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին առաջարկել է հերքել հրապարակած տեղեկությունը, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձն «ուղղակի կամ անուղղակիորեն ներազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։

Կոմիտեում Պետրոսյանի հայտարարությունը «սխալ տեղեկություն» են անվանել։

«Նորաթուխ էներգետիկին առաջարկում ենք հերքել տեղեկությունը, որ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա: Նորաթուխ էներգետի՛կ, տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»,- ասված է ընկերության վերահսկողական կոմիտեի հայտարարության մեջ։

Կոմիտեում հավելել են, որ ՀԷՑ-ի՝ ՔՊ կառավարչի ամսական աշխատավարձը 5 մլն 200 հազար դրամ է, իսկ տարեկան՝ 62 մլն 400 հազար դրամ:

«Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ում ՔՊ-ից և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 մլն 976 հազար դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 մլրդ 490 մլն 832 հազար դրամ»,- ընդգծել են կոմիտեից։

Պետրոսյանը սեպտեմբերի 25-ին գրել էր, որ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող նախագահ Նարեկ Կարապետյանը-AT) 2017-2024 թվականներին ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396 մլն 198 հազար 663 դրամ աշխատավարձ։

«2017-ից մինչև 2024-ը ներառյալ՝ 8 տարի անընդմեջ, նրա տարեկան վարձատրությունը կազմել է 46 մլն 537 հազար 500 դրամից մինչև 53 մլն 362 հազար 488 դրամ (հարկերը ներառյալ): Արդյունքում՝ ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ու որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն «իրենց ձևով» ներազդել են մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- հայտարարել էր Պետրոսյանը։

Սեպտեմբերի 24-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարապետյանը հայտնել էր, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելու օրվանից հրաժարվել է աշխատավարձից՝ այն ուղղելով էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությանը հաջորդած կալանքից հետո  իշխանությունները ընկերությունը, իրենց խոսքերով, պետականացնելու գործընթաց սկսեցին։ Հուլիսին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+