Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:44

Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակին

Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Արցախի նախագահը դատարանից պահանջել է պատասխանողներին պարտավորեցնել հերքել դասագրքում արտացոլված՝ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» տեղեկությունը։ Շահրամանյանը պատասխանողներից պահանջել է հրապարակավ հայտարարել, որ տեղեկությունը կեղծ է և ոչ իրական։

Շահրամանյանը նաև պահանջել է ՀՀ բոլոր դպրոցներում արգելել դասագրքի՝ նշված հատվածի ուսուցանումը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Երիցյանն օգոստոսին դասագրքում Շահրամանյանին առնչվող տեղեկությունները զրպարտչական էր որակել։

««ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» տեղեկությունը զետեղելով դասագրքում՝ Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախի անկումը բացառապես վերագրել Արցախի պաշտոնյաներին, ինչն անընդունելի է։ Թեև հիմա բոլորս, և մանավանդ արցախցիները լավ գիտեն, թե ովքեր են հանձնել Արցախը, բայց ապագա սերնդի համար վերոնշյալ ձևակերպումը կարող է որոշիչ տեղեկություն դառնալ։ Հետագայում պատմության մեջ Շահրամանյանը կարող է ներկայացվել որպես Արցախը հանձնող իշխանություն, մինչդեռ դասագրքի հեղինակները երբևէ չեն տեսել ու չէին կարող Արցախը հանձնելու հրամանագիր տեսնել։ Հարց է նաև, թե ինչո՞ւ չեն խոսում հետագայում այդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին»,- հայտարարել էր Երիցյանը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայից հետո Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի բոլոր պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարելու մասին։ 2023-ի դեկտեմբերին Արցախի նախագահը հայտարարել էր, որ իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթուղթ գոյություն չունի։ Մայիսի 14-ին Երիցյանը հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր էր ճանաչել 2023-ի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Դասագրքի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու մասին փաստաբանը հայտնել էր 2025-ի օգոստոսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+