Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:00

Արտադրությունների կառուցում և բիզնեսի աջակցություն. Սամվել Կարապետյանը նշել է ՀՀ-ում գործազրկությունը նվազեցնելու քայլերը

Արտադրությունների կառուցում և բիզնեսի աջակցություն. Սամվել Կարապետյանը նշել է ՀՀ-ում գործազրկությունը նվազեցնելու քայլերը

Հայաստանում գործազրկության խնդիրը կարելի է լուծել արտադրությունների կառուցմամբ, շահավետ ներդրումային ծրագրերով, ինչպես նաև տեղական բիզնեսին թիրախային պետական աջակցության ծրագրերով, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից արված իր ուղերձում։

Կարապետյանը քննադատել է գործող իշխանությանը՝ նշելով, որ այս իրականության միակ պատասխանատուն իշխանությունն է, որը ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չի ստեղծում, հուսահատեցնում է, կոտրում բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը։ Նրա խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակն իշխանությունների անգործության անմիջական հետևանքն է։ 

«Վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը»,- շեշտել է գործարարը։

Նա իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու մեծ պոտենցիալ կա։ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է, և այդ բացը կարելի է լրացնել հատկապես մարզերում արտադրություններ սկսելով։

Կարապետյանը նաև առանձնացրել է գյուղատնտեսությունը որպես առանցքային ուղղություն, որտեղ, ըստ նրա, մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը: Գյուղմթերքը, նրա խոսքով, կարող է լավ հումք լինել սննդի արդյունաբերության զարգացման համար։

«Վստահ եմ՝ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո՝ կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանք բոլորի համար։ Անելու ենք՝ մեր ձևով»,- շեշտել է նա։

Գործարարը հավելել է, որ մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է ներկայացված լինեն Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ:

Կարապետյանը նաև նկարագրել է «տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը»։

«Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված՝ երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից»,- ընդգծել է գործարարը։ 

Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:

Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։

Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։

Կարդացեք նաև՝ 

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական ակտ է ու ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ. Ամստերդամ
«Սխալ էր», «վատ է», «2 ամիսը բավարար էր»․ քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+